The moment Bublik made it to his first ATP Masters 1000 semi-final |
Աշխարհի 16-րդ ռակետ Ալեքսանդր Բուբլիկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։
Փարիզում 28-ամյա ղազախ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:7 (5:7), 6:4, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։
Կիսաեզրափակիչում Բուբլիկի մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 40-րդ ռակետ, Մոնակոյի ներկայացուցիչ Վալենտեն Վաշերոյին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։















































































































































































































































































