ՆԳՆ Փրկարար Ծառայությունը հայտնում է․ «Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացուն․

Նոյեմբերի 22-ին, ժամը 17։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դիլիջան համայնքի «Գառան քար» կոչվող հանդամասում հայտնաբերել են օտարազգի քաղաքացուն և ուղեկցել դեպի Դիլիջան քաղաք»: