Իրանը որևէ խնդիր չունի Ադրբեջանի հետ, բայց եթե «այնտեղից ինչ-որ բան թռչի» Իրան, Թեհրանը միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե բացահայտվի (Ադրբեջանում Իրանի դեմ – խմբ.) դավադրություն կամ եթե այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, մենք միջոցներ կձեռնարկենք», – ասել է Լարիջանին, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։