Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը տնային խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Տորինոյին»։

«Ինտերից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆը։

Հայաստանի հավաքականի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 56-րդ րոպեին։

Կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Նապոլի» – «Կոմո» դիմակայության հաղթողը։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» – «Տորինո»՝ 2:1 ()

Անժ-Յոան Բոնի, 35, Անդի Դիուֆ, 47 – Սանդրո Կուլենովիչ, 57