Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտության մատնեց 3:2 հաշվով։

«Ինտերի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ինտերը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» 5-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ինտեր» – «Յուվենտուս»՝ 3:2

Անդրեա Կամբյազո, 17, ինքնագոլ, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 76, Պյոտր Զելինսկի, 90+1 – Անդրեա Կամբյազո, 26, Մանուել Լոկատելի, 84

Հեռացում՝ Պիեր Կալյուլյու («Յուվենտուս»), 42, երկրորդ դեղին քարտ