Իտալիայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ֆիորենտինային»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ Աչքի ընկավ նաեւ խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատաճռով բաց թողեց այս հանդիպումը։

«Ինտերը» 18 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում գտնվող «Միլանը»։ «Ֆիորենտինան» նախավերջինն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ինտեր» – «Ֆիորենտինա»՝ 3:0 ()

Հական Չալհանօղլու, 66, 88, 11մ, Պետար Սուչիչ, 71

Հեռացում՝ Մատիա Վիտի («Ֆիորենտինա»), 86