28 Դեկտեմբերի, 2025
Երևան Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկից մինչև Ազատան բնակավայր ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։
Այսօր Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է, հայտնում է -ը։
Եթե որոշ հատվածներում ճանապարհից հեռացվել է ձյունը ու կատարվել աղ ու ավազով անհրաժեշտ մշակում, ապա այս Լանջիկ-Ազատան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում կարելի է ասել ճանապարհն սպասարկող ճանշինը մատը մատին չի տվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր օրվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ էլ հայտնվել են ձնակույտում՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով, և վարորդներին միայն օգնության են հասել ինչպես միշտ փրկարարներն ու պարեկները։
Նմանատիպ նյութեր



























































































































































































































































































































































































































































