20 Նոյեմբերի, 2025

ՀՀ կառավարությունը 2026-ի փետրվարի 1-ից որոշել է լուծարել «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը։ Ստեղծվելու է լուծարման հանձնաժողով, որին կհանձնվեն կազմակերպության գույքը, փաստաթղթերը և ֆինանսական հաշվարկները։

«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին ամրացված հանրակացարանային տարածքները և բնակարանները կհանձնվեն «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով։ Մնացած տարածքները և գույքը կվերաբաշխվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Ըստ Կառավարության՝ որոշման նպատակն է բարելավել սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարումը, բարձրացնել դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիների և Հայաստանում ապաստան ստացած փախստականների կացարանի տրամադրման որակն ու արդյունավետությունը։

Նմանատիպ նյութեր