Դեբեդ գետում ջրահեղձ եղած «Շանթ» ՀԸ-ի լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքով դատավճիռ է կայացվել։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի վճռով՝ մեղադրյալ Վարդուհի Անանյանն անմեղ է ճանաչվել և արդարացվել իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով: Այս մասին -ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

Նշենք, որ «Վիզիթ Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն և հրահանգավորումների անցկացման պատասխանատու Վարդուհի Անանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆթինգի ծառայություն, որպես թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձի, ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ինչի հետևանքով 2022 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում ռաֆթելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով Արմինե Ճաղարյանն ընկել է գետը և ջրահեղձման արդյունքում մահացել:

Դատարանի վճռով՝ Ֆինանսների նախարարությունը Վարդուհի Անանյանին պետք է վճարի 500․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։

Արփի Հակոբյան