Աշխարհի 13-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Ռուսաստանի առաջին ռակետը 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Երկրորդ շրջանում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 38-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։