Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։ 47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Ավելացված երկրորդ րոպեին նա նաեւ դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը (տեսանյութ): «Ռեալը» 51 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Վիլյառեալը» չորրորդն է` 41 միավոր։ Standings provided by Sofascore Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում



























































































































































































































































































































































































































































