Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, որոշում է ստորագրել, որով ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Արաիկ Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 28-ից ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Եսայանն այս պաշտոնում նշանակվել է 2025-ի հունիսի 12-ին։