Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։

Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։