29 Հոկտեմբեր, 2025 13:52

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը եւ առաջիկա անելիքները:

Կողմերը կարեւորել են ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը եւ խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: