Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով, գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ։

«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։

Հիշեցենեք, որ Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։

Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ մուտքագրվել է Դատախազությունում. դիմումը գտնվում է քննարկման փուլում: