Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը դուրս եկան Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկութան երկրորդ փուլ:

Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի նկատմամբ:

Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով հաղթեց Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեին:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եգիպտացի գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ երկրորդ պարտիան եւս ավարտեց ոչ ոքի եւ պայքարը կշարունակի արագ շախմատի թայ-բրեյքում:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես կխաղա արագ շախմատի թայ-բրեյքում: Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ ոքի։

Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ Երեւանի ժամանակով 13:30-ին:

Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է: Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են երկրորդ խաղափուլից։

Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում։