Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Բորնմուտին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսը։
«Արսենալը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորնմուտը» 15-րդն է՝ 23 միավոր։
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Բորնմուտ» – «Արսենալ»՝ 2:3 ()
Էվանիլսոն, 10, Էլի Քրուփի, 76 – Գաբրիել Մագալյանս, 16, Դեքլան Ռայս, 54, 71


































































































































































































































































































































































































































