
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է Երևանի մետրոյում մարտի 22-ին տեղի ունեցած միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի միջև: Այն հասանելի է դարձել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Տեսանյութի առնչությամբ շրջանառվում են նաև տարբեր մեկնաբանություններ և վերագրումներ։
Տարածվող պնդումները
Տեսանյութի տարածումից հետո լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում հրապարակումներ են հայտնվել: Օրինակ, ըստ MediaNews լրատվականի, արցախցի կինը վիճաբանության ընթացքում հայտարարել է, որ «չի ընդունում Հայաստանը, թքած ունի և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը»։
Նույն բովանդակությամբ ապատեղեկատվություն տարածվել է նաև Araratnews լրատվականով:
Ըստ լրատվամիջոցի՝ դա և քարտեզի հանդեպ իբրև քամահրական վերաբերմունքն է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը բորբոքվել էր: Լրատվամիջոցը նաև տարածել էր այդ տեղեկատվությունը ֆեյսբուքյան Reel տարբերակով՝ ձայնային մեկնաբանությամբ, իբրև վիճաբանությունը եղել է այդ բովանդակությամբ:
Տեսանյութի ամբողջական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ձևակերպում չի հնչում։ Կնոջ խոսքը վերաբերում է Արցախի խնդրին և հայրենիքի ընկալմանը, սակայն նման ձևակերպում նա չի անում։ Վարչապետի հետ վիճաբանության ժամանակ նույնիսկ պնդում է, որ Հայաստանը նույնպես իր որդու հայրենիքն է, սակայն նրանց բանավեճը ընթանում էր Հայաստանի սահմանների ընկալումների շուրջ:
Այսպիսով, տեսանյութում կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ։
Արմեն Մկրտչյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:










































































































































































































































































































































































































































































































































































































































