Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բավարիան» ընդունեց հետնապահներից «Սանկտ Պաուլիին» եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սանկտ Պաուլիի» 23-ամյա բենինցի հարձակվող Անդրեա Ուտոնջին։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից 31-ամյա պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն 44-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։
«Բավարիայի» հաղթական գոլը ավելացված երրորդ րոպեին խփեց 28-ամյա կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
Ավելացված 7-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ 24-ամյա սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։
«Բավարիան» 11 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սանկտ Պաուլին» նախավերջինն է՝ 7 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Բավարիա» – «Սանկտ Պաուլի»՝ 3:1 ()
Ռաֆայել Գերեյրու, 44, Լուիս Դիաս, 90+3, Նիկոլաս Ջեքսոն, 90+7 – Անդրեա Ունտոնջի, 6















































































































































































































































































