Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ալավեսին» եւ հաղթեց 3:1 հաշվով։
Առաջին րոպեին աչքի ընկավ «Ալավեսի» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Իբանիեսը։
8-րդ րոպեին պատասխան գոլը խփեց կատալոնական թիմի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ 26-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն, որն ավելացված ժամանակում նաեւ դուբլ ձեւակերպեց։
«Բարսելոնան» 34 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալավեսը» 14-րդն է՝ 15 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Բարսելոնա» – «Ալավես»՝ 3:1 ()
Լամին Յամալ, 8, Դանի Օլմո, 26, 90+3 – Պաբլո Իբանիես, 1















































































































































































































































































