Lamine is in love with Barça

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էլչեին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Լամին Յամալն ու Ֆերան Տորեսը եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Երկու գոլային փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։

«Բարսելոնան» 25 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Էլչեն» 9-րդն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» – «Էլչե»՝ 3:1 ()

Լամին Յամալ, 9, Ֆերան Տորես, 11, Մարկուս Ռեշֆորդ, 61 – Ռաֆայել Միռ, 42