«Հանրության մեջ արագորեն սխալ տեղեկատվություն է տարածվում, թե իբր 2026-ի հունվարի 1-ից թոշակառուները չեն կարողանալու թոշակը կանխիկացնել։

Միանգամից նշեմ, որ սա իրականության հետ աղերս չունի։

Կառավարությունը ստվերի դեմ պայքարի համար խրախուսում է անկանխիկ գործարքները, ավելին` նախկինում գործող 12 % հետվերադարձի փոխարեն հաջորդ տարվա համար սահմանել է 20% հետվերադարձ։

Ֆին. նախն էլ իր հերթին առհասարակ բոլոր տեսակի համընդհանուր անկանխիկ վճարումների դեպքում սահմանել է 2% հետվերադարձի շեմ։

Հիմա խոսելով խնդրո առարկայից` խոսենք թվային արժեքով։

Եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը ստանում է 45 000 դրամ թոշակ, և , օրինակ, կանխիկացնում 5000 դրամ թոռան ծննդյան տարեդարձի համար, իսկ 40 000 հազարը ծախսում է անկանխիկ, ապա հետվերադարձի կարգավորումը տարածվում է 40000 դրամի վրա։

Եթե ամսվա ընթացքում էլի կարիք կա գումար կանխիկացնել, ապա քեշբեքը կտարածվի թոշակի այն չափի վրա, որը որ կծախսվի անկանխիկ` քարտով։ Այսինքն` Դուք և Ձեր ընտանիքի անդամը ազատ եք ծախսելու Ձեր թոշակը ոնց սրտներդ կամենա։

Կառավարությունը ոչ մի բանկոմատի մոտ պահակ չի կանգնեցրել ու չի կանգնեցնելու։

Ի դեպ, 20 %+2% քեշբեքի մեխանիզմը տարածվում է բոլոր տեսակի անկանխիկ կերպով փոխանցվող նպաստների և թոշակների վրա։

Հարգելի հայրենակիցներ, հրաշալի հնարավորություն է դառնալ Կառավարության գործընկերը ստվերի դեմ պայքարի գործում և ստանալ հավելյալ գումար»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան