Թող Աստված պահապան լինի ձեզ ու թող այս գարունը նոր ժպիտներ ու ձեռքբերումներ պարգևի. Արթուր Վանեցյանը՝ կանանց

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ։

«Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավոր գարնան ամենագեղեցիկ տոնը՝ Մարտի 8-ը:

Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին՝ անսահման սեր, երջանկություն, բարօրություն և խաղաղություն:

Թող Աստված պահապան լինի ձեզ ու թող այս գարունը նոր ժպիտներ ու ձեռքբերումներ պարգևի ձեզ: Շնորհակալ եմ ձեր նվիրումի ու հոգածության համար: Կրկին ու կրկին՝ շնորհավոր»,-նշված է շնորհավորանքում։