Իտալիայի առաջնության 18-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում 3:1 հաշվով պարտության մատնեց «Բոլոնիային»։
Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկան լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։
«Ինտերը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բոլոնիան» 26 միավորով 7-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Ինտեր» – «Բոլոնիա»՝ 3:1 ()
Պյոտր Զելինսկի, 39, Լաուտարո Մարտինես, 48, Մարկուս Տյուրամ, 74 Սանտիագո Կաստրո, 83






































































































































































































































































































































































































































