Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը հոկտեմբերի 28-ի առավոտոյան ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը եղել է հաշմանդամի էլեկտրական սայլակով։ Տղամարդը տեղում մահացել է, հաղորդում է Quicomo.it-ը։ Նշվում է, որ Մարտինեսը չի խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները։ Տղամարդն անսպասելի է հատել փողոցը։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիանու Կիվուի նախախաղային մամուլի ասուլիը չեղարկվել է։ Այն նախատեսված էր այսօր։

27-ամյա Խոսեպ Մարտինեսը չի տուժել, սակայն շոկային վիճակում է եւ հոգեբանական աջակցություն է ստանում։