Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է համեմատությունները, որն անում են իր եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի միջեւ։
«Միշտ կհարգեմ Մեսիին։ Նա լավագույնն է պատմության մեջ, բայց ես ցանկանում եմ գնալ իմ ճանապարհով։ Մեսին գիտի, որ ես չեմ ցանկանում նմանակել իրեն»,- Յամալի խոսքը մեջբերում է CBS-ը։
Հայտնի է, որ Լամին Յամալի կուռքը «Բարսելոնայի» նախկին խաղացող, բրազիլական «Սանթոսի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է։















































































































































































































































































