Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի կայքը։
Հոկտեմբերին Մբապեն Լա Լիգայում մասնակցել է 3 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Սեպտեմբերին Մբապեն Լա Լիգայի 4 խաղում խփել էր 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
«Ռեալը» 10 տուրից հետո 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։















































































































































































































































































