Խոսեցինք Սամվել Կարապետյանի հետ, թույլ չտվեց անցկացնել համաժողովը՝ ասելով՝ ինչպե՞ս կարող ենք մտածել անձնական միջոցառում անցկացնելու մասին, երբ մեր երկրում սուգ է

«2022 թվականին մենք պատրաստվում էինք Հայկական բիզնես համաժողովին՝ երկրորդին. այնպես ստացվեց, որ բոլոր տոմսերը գնված էին, հյուրերը՝ հրավիրված, արտերկրից փորձագետներ էին գալու, միլիոնավոր դոլարներ էին ծախսվել, բայց ուղիղ մեկ շաբաթ առաջ ցավալի լուր ենք լսում սահմանից, որ զոհեր ունենք։ Խոսեցինք Սամվել Կարապետյանի հետ, թույլ չտվեց անցկացնել համաժողովը՝ ասելով՝ ինչպե՞ս կարող ենք մտածել անձնական միջոցառումը լավ անցկացնելու մասին, երբ մեր երկրում սուգ է։ Սամվել Կարապետյանը մշտապես մեր երկրի յուրաքանչյուր խնդիր իր սեփական խնդիրն է համարել»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։

«Բոլորը գիտեն, որ Սամվել Կարապետյանը շատ սկզբունքային մարդ է, և ահա յոթ ամիս է՝ այս ճանապարհը համառությամբ անցնում ենք։ Մենք մինչև վերջ գնալու ենք, հաջողություն համարելու ենք միայն այն, որ հունիսի 8-ին այն ուժը, որը հիմա իշխանության է, այլևս իշխանության չլինի։ Դա մեծ հաղթանակ կլինի մեր ժողովրդի համար, կարթնանան ու կհասկանան, որ չարիքն արդեն անցյալում է։ Ամեն հայ իր մաշկի վրա կզգա հանգստությունը, բարեկեցությունը, ի վերջո, 10 միլիոն հայությունը ձգտելու է վերադառնալ հայրենիք։

Ընդամենը հինգ ամիս, և մենք այդ օրը կտեսնենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում