Եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա Դեսպանատունը իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։

Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,-նշվում է հաղորդագրության մեջ։