Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ։ Այս մասին -ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում, հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո, ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ»,- հայտնում են Կոմիտեի։

Նշենք, որ հունվարի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակներում ՊԵԿ պաշտոնատար անձինք էին ձերբակալվել։

Արաքս Մամուլյան