Noah’s incredible win against AZ Alkmaar is crowned performance of the week

— UEFA Conference League (@Conf_League)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» հաղթանակը հոլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ ճանաչվել է լավագույնն այս շաբաթ Կոնֆերենցիաների լիգայում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» առավելության էր հասել պաշտպան Հովհաննես Համբարձումյանի գեղեցիկ գոլի շնորհիվ։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին։