Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Երեւանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ կմեկնարկի ժամը 18:00-ին:
Դրանից երեք օր առաջ Բելառուսի թիմը կհյուրընկալվի Կիպրոսի թիմին։
Այդ խաղում Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը կնշի Վիկտոր Գանչարենկոն։


























































































































































































































































































































































































































