. Սույն տեղեկանքում ներկայացվում են 2021–2024 թթ. իրականացված մշտադիտարկման արդյունքները։

Մշտադիտարկման համար ընտրվել է 14 կայքէջ, որոնցից 4-ը` պետական մարմինների պաշտոնական կայքէջեր, 10-ը՝ լրատվական կայքէջեր:

2021-2024 թթ. ընթացքում հավաքագրվել և վերլուծվել է ընդհանուր 1062 հրապարակում, որոնցից՝

  • 180-ը՝ հրապարակվել է պետական մարմինների պաշտոնական կայքէջերով,
  • 882-ը` զանգվածային լրատվության միջոցներով։

Հավաքագրված 1062 հրապարակումներից՝

  • 133-ը (12.5%)՝ քրեադատավարական գործողությունների իրականացման վերաբերյալ,

Քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումների թիվը վերջին տարիներին զգալիորեն նվազել է։
Եթե 2017թ. դրանց մասնաբաժինը կազմում էր 33%, ապա 2024 թ.՝ արդեն 16%։

133 քրեադատավարական հրապարակումներից 50.3%-ը անդրադառնում է այն դեպքերին, երբ հանցագործություն կատարած անձի մոտ ենթադրվում կամ նշվում է հոգեկան առողջության խնդիր։

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկարագրելիս հաճախ օգտագործվում են բացասական կերպար առաջացնող բառապաշար:

Հավաքագրված 1062 հրապարակումներից 56-ում (5.2%) կիրառվել են նման բառեր՝ «հոգեկան հիվանդ», «մտապակաս», «շիզոֆրենիկ», «հոգեկան շեղումներով», «մոլագար», «գիժ», «տառապող»։ Նման բառապաշարի կիրառման մակարդակը 2018–2020 թթ․ կազմում էր 9.1%, այսինքն՝ որոշ նվազում արձանագրվել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ տարածված։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ չնայած արձանագրված դրական միտումներին՝ հոգեկան առողջության ոլորտում դեռ առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հետևողական և երկարաժամկետ աշխատանք։ Հատկապես կարևոր է բացասական ու խարանող վերաբերմունք ձևավորող հրապարակումների բացառումը, անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ամրապնդումը, ինչպես նաև ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը։

Ամբողջական տեղեկանքն՝ :