Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն անսպասելի պարտություն կրեց Փարիզի «Մասթերսի» մեկնարկում։ Իսպանացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:4, 3:6, 4:6 հաշվով պարտություն կրեց աշխարհի 31-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիից։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Քեմերոն Նորին կմրցի Վալանտեն Վաշերո (Մոնակո, 40) – Արթուր Ռինդերկնեշ (Ֆրանսիա, 29) դիմակայության հաղթողի հետ։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։















































































































































































































































































