Նյմ 1, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կարդացի, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այսօր Հայաստանի ճանապարհները այնպիսի որակի են, որպիսին չեն եղել անկախությունից ի վեր:

Նայելով Երևանի ճանապարհներին, պետք է եզրակացնել, որ Երևանն անկախացել է Հայաստանից, և քաղաքի փողոցներում սնկի պես աճող փոսերը, այն էլ ընդամենը մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ իբրև ասֆալտապատված փողոցներում՝ Երևանի անկախության յուրօրինակ շքերթ են:

Օրինակ՝ Ջրվեժից Նոր Նորք ճանապարհի այս հատվածը կարող է համարվել այդ յուրօրինակ շքերթի պատվավոր և համառ մասնակից»:

Նմանատիպ նյութեր