
Գլխավոր դատախազություն Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանը լրագրողներին ասաց.
«Մեր այսքան տարվա պայքարը, պահանջը հանուն արդարության է, որ դավաճանը պետք է պատժվի։ Ով էլ լինի իշխանություն, մենք էլի գալու ենք դատախազություն ու պահանջենք մեղավորներին պատժել։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, մենք մշտապես կանգնած ենք եղել իրական ընդդիմության կողքին։ Ափսոս, արդեն ծնողները քիչ են։
Արցախցիների վերաբերյալ ասում են՝ փաստացի ցույց կտան, թե ոնց են ճողոպրել, և թող իզուր միֆեր չտարածեն, որ մինչև վերջ կռվել են։ Արցախցին ի՞նչ հույսով մնար, երբ իր երկրի ղեկավարը դավաճանել, ծախել է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ










































































































































































































































































































































































































































































































































































































































