Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 10-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Իտալիայում 6:1 հաշվով պարտության մատնեց «Ատալանտային»։

Մադրիդի «Աթլետիկոն» տանը 5:2 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Անգլիայում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Նյուքասլ Յունայթեդ» – «Բարսելոնա»` 1:1 ()

Հարվի Բարնս, 86 – Լամին Յամալ, 90+6, 11մ

«Ատալանտա» – «Բավարիա»՝ 1:6 ()

Մարիո Պաշալիչ, 90+3 – Յոսիպ Ստանիշիչ, 12, Մայքլ Օլիսե, 22, 64, Սերժ Գնաբրի, 25, Նիկոլաս Ջեքսոն, 52, Ջամալ Մուսիալա, 67

«Աթլետիկո Մադրիդ» – «Տոտենհեմ»՝ 5:2 ()

Մարկոս Լիորենտե, 6, Անտուան Գրիզման, 14, Խուլիան Ալվարես, 15, 55, Ռոբեն Լե Նորման, 22 – Պեդրո Պորո, 26, Դոմինիկ Սոլանկե, 76

«Գալաթասարայ» – «Լիվերպուլ»` 1:0 ()

Մարիո Լեմինա, 7