Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան նախավերջին տուրի առաջին օրվա հանդիպումները։

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին» եւ պարտվեց 1:3 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մոնակոյի» հետ եւ առավելության հասավ 6:1 հաշվով։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Պորտուգալիայում 1:2 հաշվով պարտվեց Լիսաբոնի «Սպորտինգին»։

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» Դանիայում 1:1 հաշվով խաղաց «Կոպենհագենի» հետ։

Չեմպիոնների լիգա, 7-րդ տուր

«Ինտեր» – «Արսենալ»՝ 1:3 ()

Պետար Սուչիչ, 18 – Գաբրիել Ժեզուս, 10, 31, Վիկտոր Դյոկերեշ, 84

«Ռեալ Մադրիդ» – «Մոնակո»՝ 6:1 ()

Կիլիան Մբապե, 5, 26, Ֆրանկո Մաստանտուոնո, 51, Տիլո Կերեր, 55, ինքնագոլ, Վինիսիուս Ժունիոր, 63, Ջուդ Բելինգեմ, 80 – Ջորդան Տեզե, 72

«Սպորտինգ» – ՊՍԺ՝ 2:1 ()

Լուիս Սուարես, 74, 90 – Խվիչա Կվարացխելիա, 79

«Կոպենհագեն» – «Նապոլի»՝ 1:1 ()

Ջորդան Լարսոն, 72 – Սքոթ Մաքթոմինայ, 39

Չիրացրած 11մ՝ Ջորդան Լարսոն («Կոպենհագեն»), 72

Հեռացում՝ Թոմաս Դիլեյնի («Կոպենհագեն»), 35

«Օլիմպիակոս» – «Բայեր»՝ 2:0

Կոշտինյա, 2, Մեհդի Թարեմի, 45+1

«Տոտենհեմ» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0

Կրիստիան Ռոմերո, 14, Դոմինիկ Սոլանկե, 37

Հեռացում՝ Դանիել Սվենսոն («Բորուսիա Դորտմունդ»), 24

«Վիլյառեալ» – «Այաքս»՝ 1:2

Տանի Օլուվասեյի, 49 – Օսկար Գլուխ, 61, Օլիվեր Էդվարդսեն, 90

«Բուդյո-Գլիմտ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 3:1 ()

Կասպեր Հյոգ, 22, 24, Իենս Պետեր Հոյգե, 58 – Ռայան Շերկի, 60

Հեռացում՝ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), 62, երկրորդ դեղին քարտ

«Կայրաթ Ալմաթի» – «Բրյուգե»՝ 1:4 ()

Ադիլետ Սադիբեկով, 90+2 – Ալեքսանդր Ստանկովիչ, 32, Հանս Վանակեն, 38, Ռոմեո Վերման, 74, Բրանդոն Մեխելե, 84