Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներում ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ը։ Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Հայտարարությունը ակտիվորեն քննարկվում է համացանցում, որոշ օգտատերեր գրել են, որ ողջ երկրում գիշերները ջրամատակարարումը դադարեցվելու է։ Այս մասով պարզաբանում է խնդրել ընկերությունից։

«Մեր կայքում դրված է, ողջ երկրի մասին չի խոսքը։ Մենք յուրաքանչյուր տարի սահմանված կարգով նոյեմբերի վերջին տասնօրյակում հրապարակում ենք հաջորդ տարվա , նույնն էլ այս տարի ենք արել։

2025 թվականի նոյեմբերին հրապարակել ենք մեր 2026 թվականի գրաֆիկը ու այդտեղից այս աղմուկը առաջացել է, չգիտենք՝ ինչի մասին է այս աղմուկը»,- փոխանցեցին ընկերությունից՝ նշելով, որ ավելի ուշ պարզաբանում կտարածեն։

Հետևեք մեզ՝