Երբ Եղիշե Մելիքյանին նշանակեցին հավաքականի գլխավոր մարզիչ, նա ինձ զանգ տվեց եւ ասաց, որ ունի իր մարզչական շտաբը, այն իրեն բավարարում է եւ ցանկանում է այդ մարզչական կազմով շարժվել առաջ: Եթե ֆուտբոլի ղեկավարները լուծեն դրսի խաղացողներին հավաքական կրկին հրավիրելու հարցը, գուցե մեր արդյունքները լավանան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, դարպասապահների նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո ազգային թիմից հեռացավ նաեւ Ռոման Բերեզովսկին, որը դրապասապահների մարզիչն էր:

«Երբ Եղիշե Մելիքյանին նշանակեցին հավաքականի գլխավոր մարզիչ, նա ինձ զանգեց եւ ասաց, որ ունի իր մարզչական շտաբը, այն իրեն բավարարում է: Նշեց, որ այդ կազմի հետ վաղուց է աշխատում՝ «Փյունիկից» սկսած, եւ ցանկանում է իր պատրաստի մարզչական թիմով շարժվել առաջ:

Չեմ կարող ասել՝ ինչպես կընդունեի, եթե հիմա Եղիշե Մելիքյանից հավաքականի մարզչական շտաբ վերադառնալու առաջարկ ստանայի: Իրենք ունեն դարպասապահների մարզիչ եւ տեղին չի լինի խոսել այդ մասին: Իրենք աշխատում են:

Այս պահին դժվար է Հայաստանի հավաքականի հետագա արդյունքների մասին ինչ որ բան ասել: Բարդ ընտրական մրցաշրջան անցանք, որը լի էր խոշոր հաշիվներով պարտություններով: Այս շրջանը թեւերս չարժի մտնցնել հավաքականի ակտիվի մեջ: Միակ հաղթանակն այս փուլում ունեցանք Իռլանդիայի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հավաքականը բարդ շրջան է անցնում, բայց լավատեսորեն ենք տրամադրված ապագայի նկատմամբ, դրական արդյունքների հույս ունենք: Կարծում եմ՝ պետք է համբերատար աշխատենք, հավաքականը համալրենք դրսի լավ խաղացողներով: Շատ լավ կլիներ, որ տեղացի ֆուտբոլիստներով համալրեինք թիմը, բայց Հայաստանի առաջնությունից դժվար կլինի ընտրություն կատարել: Պետք է Ռուսաստանի առաջնությունում կամ դրսում հանդես եկող ֆուտբոլիստների ներգրավել ազգային թիմ:

Մեր հավաքականում այժմ պակասում է միասնությունը: Մենք ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք տարբեր անձնական հարցերով չեն մասնակցում եւ չեն օգնում հավաքականին։ Եթե մեր ղեկավարները կարողանան այս հարցը լուծել, գուցե արդյունքները լավանան: Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան, Սարգիս Ադամյան, Ռուսաստանում խաղացող հայ ֆուտբոլիստներ: Մեր տղաների ուժը պակասում է պայքարի, լավ արդյունք ցույց տալու համար: Այս պահին իրավիճակը սա է. թող չնեղանան այդ մարդիկ»,- ասաց Ռոման Բերեզովսկին:

Լուսինե Շահբազյան

  • Նիկիտա Սիոմյանի հիշատակին․․․
  • Թիմի խորվաթ գլխավոր մարզիչը․․․
  • Ձորաղբյուրի մարզաբազայում․․․