«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այդ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վարդանյանը պաշտպանից հրաժարվում է ոչ թե նրա վատ աշխատանքի կամ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այլ, ըստ էության ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի կարող անմիջականորեն շփվել, առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով վերջին զարգացումները՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարումն իր ընտանիքի կողմից ներգրավված փաստաբանից և հանրային պաշտպանի նշանակումը:

Փաստաբանը դատավարական աբսուրդ է համարում այն, որ Ռուբեն Վարդանյանն անգամ մեղադրական եզրակացությունը չունի և չի էլ կարողացել ծանոթանալ գործի 422 հատոր նյութերին, այդ թվում՝ ձայնա և տեսանյութերին:

«Նրա նշած փաստարկներն արդեն իսկ բավարար են, որպեսզի թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս հայերի նկատմամբ իրականացվող այս ողջ «դատավարությունը» համարվի անարդար»,-նշել է Սահակյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: