
Կինը հայկական օջախի և սահմանի ամրությունն է. հենց այս համոզմունքն էր ընկած Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցած միջոցառման հիմքում:
«Հայուհի» կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանապահ համայնքի կանանց՝ նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը և կարևորել հայուհու դերը երկրի ամրության գործում:
Միջոցառման ընթացքում կազմակերպության տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծել է, որ սահմանին ապրող կանանց ուշադրության կենտրոնում պահելն իրենց համար առաջնահերթություն է:
«Հայուհի» կանանց կենտրոնն իր գործունեությամբ փորձում է կանանց տալ ոչ միայն էմոցիոնալ աջակցություն, այլև գործնական հմտություններ: Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրերը հասարակությունում կնոջ դերի հզորացման համար են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



























































































































































































































































































































































































































































