Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը մեկնարկել է մրցելույթները Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) առաջնությունում:
Մումբան ներկայացնող Maharashtra Kesri թիմի կազմում Թեւանյանը 62 կգ քաշայինների պայքարում 5:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:
Հայաստանի առաջատար ըմբիշը Հնդկաստանի Pro Wrestling League-ում հանդես է գալիս այս տարվա սկզբից:
Հնդկական լիգային է միացել նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը: Նա մասնակցում է Up Dominators թիմի կազմում մինչեւ 74 կգ քաշային կարգում։
Pro Wrestling League-ը հիմնադրվել է 2015-ին եւ համարվում է Ասիայի ամենադիտարժան լիգաներից մեկը։ 2019 թ. լիգան դադարեցրել է գործունեությունը եւ վերսկսել 2026 թ. հունվարին:


























































































































































































































































































































































































































