Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան»,- հայտնեցին ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ձերբակալվել և Քննչական կոմիտե է տարվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Վարույթը վերաբերում է խուլիգանությանը։

Սպարտակ Ղուկասյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի։

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Սպարտակ Ղուկասյանին իրավապահները տարել են անհայտ ուղղությամբ։