Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

«Հաճախ էի նրան ասում, որ արդեն բավական է։ Բոլորը զգում էին, որ նրա վարքը վնասում է թիմին։ Մեզ թվում էր, որ նրա պատճառով ամեն ինչ մեր դեմ է շրջվում։ Փորձում էի հանգստացնել նրան խաղադաշտում, հատկապես, որպեսզի նա չկորցնի կենտրոնացումը։ Ես նույնպես երբեք չեմ սիրել փոխարինվել, բայց երբեք չեմ հեռացել հանդերձարան փոխարինվելուց հետո»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Footmercato-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։