Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը -ի հետ զրույցում անդրադարձել է մայրաքաղաքում փոսալցման աշխատանքների ընթացքին։ Նա խոսել է նաև Նոր Նորքի Լվովյան փողոցում առկա փոսերի խնդրին։

«Հիմա մի խումբը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում, որոշ փողոցներ՝ Միկոյան, Գյուրջյան, իրականացնում ենք, հերթականությամբ արդեն տեղափոխվում ենք մյուս բոլոր փողոցները, ինչպես նաև վարչական շրջանի միջոցներով»,- նշեց նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով՝ երբեմն լինում են դադարներ, սակայն գործընթացը շարունակական է։

Մանրամասները՝ տեսանյութում։