Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին եւ սպորտին: Այս ամենը միանշանակ անձնական խնդիրների պատճառով է: Ֆեդերացիային ասում եմ ՝ ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ձեզանից «պրծա»:

Այսպես -ի թղթակցի հետ զրույցում ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից իր հեռացումը մեկնաբանեց Փաշիկ Ալավերդյանը:

Քիչ առաջ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարածեց, ըստ որի Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում ինձ, բայց ես շնորհակալ չեմ: Ամեն ինչ արվեց, որպեսզի վերջին մրցումներում ձախողում լինի, իսկ ես կարողացա անել այնպես, որ ձախողում չլինի: Խոսքն այս աշխարհի առաջնության մասին էր, երբ 8 ոսկե մեդալից մեկը բերեցի Հայաստան, որտեղ մասնակցում էր 117 պետություն: Ամբողջ Եվրոպայից միայն մենք ու Բուլղարիան ենք երկամարտի ոսկե մեդալ նվաճել, ուրիշ ոչ մեկը: Էն մնացած երկրներն էլ պիտի հեռացնեն իրենց գլխավոր մարզիչներին: Եվրոպայի 46 պետություն է մասնակցել աշխարհի առաջնությանը, մենք ու Բուլղարիան ենք չեմպիոններ ունեցել: Մնացած 44-ին պիտի հեռացնե՞ն:

Այս ամենը միանշանակ անձնական խնդիրների պատճառով է:

Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին եւ սպորտին: Ես 52 տարի հայկական ծանրամարտում եմ եղել, որից 28-ը անցկացրել եմ բարձր մակարդակով՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ: Վերջին 18-19 տարի անձնական աշխատանք եմ տարել հավաքականի հետ: Այսքան նվիրում սպորտին, բարձր արդյունքներ, մեծ նվաճումներ բերած մարդուն այսօր հեռացնում են պաշտոնից վատ աշխատանքի համար: Մենք այսօր ունենք աշխարհի չեմպիոն, բայց իրենց դա պետք չի: Աշխարհի չեմպիոն, որը օլիմպիական չեմպիոնի իրական հավակնորդ է: Այնպես են անում, որ դա չլինի ու ասպարեզից հեռացնում են այն մարդուն, ով կարող է պատրաստել օլիմպիական չեմպիոնի: Ես ժողովրդին ուզեցա բացատրեմ իմ հարցազրույցներում, որ սխալվել եմ: Չէի կարծում, որ մարդ կարող է 73 տարեկամնում էլ սխալվել: Գիտեի, որ 20-23 տարեկանում սխալվում են, բայց ոչ հասուն տարիքում:

Իսկ հիմա ֆեդերացիային ասում եմ ՝ ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ձեզանից «պրծա»»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Հայաստանի երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Լուսինե Շահբազյան