5 Հունվարի, 2026

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները․

միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը․

հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը,

յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60000 ՀՀ դրամը:

Նմանատիպ նյութեր