1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին -ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ 1 տարեկան երկու ամսական երեխան «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։

Գլխավոր դատախազությունից առավոտյան փոխանցեցին, որ 1-ամյա երեխայի նկատմամբ այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության հետևանքով պատճառված ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

Միջնորդություն էր ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Ռոզա Վարդանյան