Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը, որն ընտրվել է պրոֆեսիոնալ լիգաների ֆուտբոլիստների քվեարկությամբ։
Դարպասապահ․ Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա, ՊՍԺ / «Մանչեսթեր Սիթի»)։
Պաշտպաններ․ Վիրջիլ վան Դեյք (Նիդերլանդներ, «Լիվերպուլ»), Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ), Նունու Մենդեշ (Պորտուգալիա, ՊՍԺ)։
Կիսապաշտպաններ․ Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Ռեալ Մադրիդ»), Քոուլ Փալմեր (Անգլիա, «Չելսի»), Պեդրի (Իսպանիա, «Բարսելոնա»), Վիտինյա (Պորտուգալիա, ՊՍԺ)։
Հարձակվողներ․ Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»), Լամին Յամալ (Իսպանիա, «Բարսելոնա»)։















































































































































































































































































